ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու գործընկերները քննարկել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հայաստանյան ծրագիրը![]() 16 մայիսի 2014 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի (IUCN NL) և բնապահպանության ոլորտում իր մշտական գործընկեր Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԲՊՄՄ-ի (IUCN NL) առաքելությունն ու ծրագրային նպատակները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով իրականացվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հայաստանյան ծրագիրը: Այն, ի դեպ, հարավային Կովկասում դեռևս միակ կառավարվող մասնավոր տարածքն է: Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի՝ կենսաբազմազանության աճի նկատելի արդյունքները, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծերի, քարարծիվների, գառնանգղերի քանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից: ԲՊՄՄ-ն պահպանվող տարածքների, վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների բնապահպանական կարգավիճակը դասակարգում է միջազգային մակարդակով՝ ամփոփելով ամբողջ աշխարհի գիտական ուսումնասիրությունների արդյունքները ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Իսկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ԲՊՄՄ Նիդերլանդների՝ Հայաստանում անդամ երկու կազմակերպություններից մեկն է և ծրագրային միակ գործընկերը հարավային Կովկասում: Հանդիպման վերջում ԲՊՄՄ Նիդերլանդների ազգային կոմիտեի ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է հավաստագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |