ԱԳ նախարար․ Վիեննայում բանակցային գործընթացն առաջ մղելու հույս էր առաջացել, բայց Ադրբեջանը հետքայլ արեց17 մայիսի 2014 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է երկրի ղեկավարին։ Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը և շնորհակալություն հայտնել բանակցային գործընթացում մինչ այժմ նրա իրականացրած կարևորագույն առաքելության համար: Հանդիպմանը համանախագահները նախագահ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահներին ու Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարարը։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Անդրադառնալով շաբաթվա սկզբին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս ընթացքում Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն 1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի, այլև 1995-ի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Նախարարը նաև նշել է, որ նախորդ նոյեմբերին Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս էր առաջացել, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը, բայց ադրբեջանական կողմը, ինչպես և հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ է կատարել, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Դա հատկապես ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը, երբ ադրբեջանական կողմը մերժել է համանախագահների առաջարկը, որն արվել էր երկու նախագահների միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությամբ: Զրույցի ընթացքում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ իր ապակառուցողական քաղաքականությամբ, մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը և դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար: ԼՂՀ ԱԳՆ տեղեկացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու երկրի ղեկավարությանը: Նախատեսվում են այցեր Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ: Մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկմանը: Այդ ընթացքում միջնորդները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ԼՂՀ կողմից անցնելու են ադրբեջանական տարածք: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկմանն ու ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանըքննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Նախարար Օհանյանը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով: Հանդիպմանը դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |