Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանում սելավի պատճառով17 մայիսի 2014 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ հավելելով, որ սպառողների գազամատակարարումը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, «Հյուսիս-Հարավ» գազամուղի վթարը տեղի է ունեցել սողանքի պատճառով Վրաստանի Դարյալի կիրճում, հայտնել է Վրաստանի կառավարությունը: Դարյալի կիրճը գտնվում է Թերեկ գետի հովտում, այդ վայրով է անցնում Ռուսաստանն ու Անդրկովկասի երկրները կապող մայրուղին: «Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության բրիգադները, պարեկային ոստիկանությունը, բուժօգնության բրիգադներ: Փրկարարներ են ժամանել Թբիլիսիից»,-ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ: Մայիսի 17-ի առավոտյան ԱԻՆ-ը հաղորդել է սելավի մասին, որի հետևանքով խափանվել է երթևեկությունը դեպի Ռուսաստան տանող մայրուղում: Ըստ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ տվյալների, սելավի պատճառով արգելափակվել է Թերեկի հոսքը, ջրի մակարդակը բարձրացել է արդեն մի քանի տասնյակ մետրով: ՆԳՆ-ն հայտնել է Վլադիկավկազում արտակարգ իրավիճակի մասին: Տարհանվում են վրացական սահմանին մերձակա բնակավայրերի բնակիչները: Ըստ վրացական ԶԼՄ-ների, սելավի տակ են մնացել Դարյալի կիրճում ՀԷԿ-ի կառուցման վրա աշխատող մարդիկ, սակայն տուժածների ու զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |