Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգը Ֆրեզնոյի Ընտանիքի կենտրոնին $200.000 է նվիրաբերել20 մայիսի 2014 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի Ընտանիքի խորհրդատվական կենտրոնը (The Fresno Family Counseling Center) 200 000 դոլար նվիրատվություն է ստացել նախկին ատամնաբույժ Հարրի Մուրադյանից Կենտրոնական հովտում հոգեկան առողջության պահպանման համար, գրում է Fresno Business Journal-ը: Գումարի մի մասը կհատկացվի Placticas ծրագրի վերականգնման համար, որն ապահովում է հոգեկան առողջությունն ու սնդդամթերքի բաշխումը գյուղական շրջաններում: 75-ամյա դոկտոր Մուրադյանը սատարում է Ֆրեզնոյին 1970 թվականից ի վեր: 2007 թվականին ի հիշտակ ծնողների նա հիմնեց Հարրի և Նվարդ Մուրադյանների հիմնադրամը Խաղողագործության դեպարտամենտում: Ներկայումս կրթաթոշակը կազմում է գրեթե 250 000 դոլար: Մուրադյանի վերջին նվերը բխում է նամակից, որը հայտնաբերվել էր երեք տարի առաջ: Նամակը գրել էր նրա մայրը, որը տառապում էր դեպրեսիայից Հայոց ցեղասպանության տարիներին դեգերումների հետևանքով, որի ժամանակ նա կորցրել էր հորը: 2013-2014 ուս. տարում Կենտրոնում մոտ 10 հազար հետազոտություն է անցկացվել հաճախորդների համար, որոնցից շատերը չեն կարող իրենց թույլ տալ բուժում մեկ այլ տեղում բարձր արժեքի պատճառով: Ֆրեզնոյում է կենտրոնացած ԱՄՆ Արևմտյան ափի ամենահայաշատ համայնքներից մեկը: 2015 թվականին Ֆրեզնոյի համալսարանի տարածքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, որի հեղինական է ճարտարապետ Փոլ Հալաջյանը: Հուշարձանը կառուցվելու է Երևանի Ծիծեռնակաբերդի նմանությամբ: 2013 թ. ապրիլի 23-ին Ֆրեզնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հոգաբարձուների խորհուրդը ընդունեց բանաձև, որի հեղինակն է Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որտեղ ասվում է, որ ԼՂՀ-ն պատմական և էթնիկ առումով հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևով կոչ արվեց Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |