Հայաստանում բացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների վերամշակման ձեռնարկություն12 մայիսի 2006 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Մելանժ տիպի հրթիռային վառելիքի բաղադրիչների վերամշակման գծով Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ-ի համագործակցության վերջին փուլն ավարտվեց գյուղատնտեսության համար այդ թունավոր նյութի վերամշակման ձեռնարկության բացումով Լորիի մարզի Ղալթախչի գյուղում: Հանդես գալով բացման արարողությանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշել է, որ ձեռնարկությունը հսկայական նշանակություն ունի երկրի եւ տարածաշրջանի բնապահպանական անվտանգության տեսակետից: «Այսօր մենք դարձանք Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ-ի արդյունավետ աշխատանքի արդյունքների վկան: Մենք հնարավորություն ստացանք ոչ միայն չեզոքացնելու մելանժը, այլ նաեւ օգտագործելու այն որպես պարարտանյութ»,-ասել է ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, ծրագրի իրագործմանն առավել ակտիվ մասնակցություն են բերել ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան, Ֆինլանդիան եւ Ռուսաստանը: Ս.Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին եւ մելանժի վերամշակման ծրագրի համակարգող Ժաննա Կլեցերին: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերամշակման արդյունքում ստացված հանքային պարարտանյութը անվարձահատույց կտրամադրվի Հայաստանի ֆերմերներին անբերրի հողերի մշակման համար Նշենք, որ 872 տոննա մելանժից կստացվի 5200 տոննա ազոտային պարարտանյութ, որը բավարար է 1300 հեկտար հողի համար: Վերամշակման ամբողջական փուլն կավարտվի 2007 թվականի օգոստոսի 7-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |