ANCA. Ալիևը համակված է հայերի հանդեպ իռացիոնալ ատելությամբ![]() 23 մայիսի 2014 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է համայն հայությանն ու Հայաստանի բոլոր բարեկամներին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր գլխավոր թշնամին համայն հայությունն է»՝ սա Թալեաթ փաշայի կամ Աբդուլ Համիդի խոսքերը չեն, և 1915 թվականին չէ, որ ասվել են: Սա ասում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, նավթով հարուստ Բաքվի բռնապետը, որը բացահայտ հավակնություններ ունի Երևանի հանդեպ, ներում է շնորհում հայերի մարդասպաններին ու իր թուրք գործընկերների հետ ձգտում է մեկուսացնել Հայաստանն ու ոչնչացնել Արցախը: Ալիևը համակված է իռացիոնալ ատելությամբ հայերի հանդեպ՝ բոլորի և յուրաքանչյուր առանձին հայի հանդեպ աշխարհում: Նացիստական Գերմանիայի ժամանակներից ի վեր մենք չենք տեսել առաջնորդի, որն այդպես է վերաբերվում մի ողջ ազգի և դրանք լոկ խոսքեր չեն: Իր սպառնալիքները նա ամրապնդում է իր շահերի լոբբինգով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ նպատակի համար, սահմանների վրա հարձակվելով, դիպուկահարների կրակով, որոնք սպանում են խաղաղ բնակիչների ու բազմամիլիոնանոց սպառազինության մրցավազքով: Անձամբ Ալիևը տարեկան ավելի շատ է ծախսում, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն է: Անկարայի իր դաշնակիցների հետ նա անում է ամեն ինչ ավարտին հասցնելու այն, ինչ սկսվել էր 1915 թվականին: Նա հայտարարել է իր մտադրությունների մասին, նա ունի հնարավորություն և նա զինվում է»,-գրում է Համբարյանը: Ինչպես գրում է Արամ Համբարյանը, Ալիևի ճանապարհին են կանգնած խիզախ երիտասարդները, որոնք օր ու գիշեր հսկում են Հայաստանի սահմանները: Այդ զինվորներն իսկական հերոսներ են: «Հայկական բանակը մեր հայրենիքի պաշտպանության առաջին գիծն է: Բայց ինչպես ցանկացած բանակ, այն ռեսուրսների կարիք ունի, մենք պետք է սատարենք ու ամրապնդենք նրա ռեսուրսները, օգնենք Հայրենիքին, առավել ևս, որ 10 հայից 7-ը արտերկրում է բնակվում: Մենք չենք կարող զոհերի գնալ զինվորների շարքում, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում, պաշտպանելով սահմանը: Բայց մենք հայտարարում ենք նաև, որ մեր դիրքերն ամբողջ աշխարհում ամուր են: Ամբողջ աշխարհի հայերը, ոգեշնչված Հայ Դատի գաղափարներով, իրոք կարևոր դեր են կատարում մեր հայրենիքի պաշտպանության ու մեր իրավունքների առաջ մղման գործում: Այսօր մեր գործունեությունը կարևոր է, ինչպես երբեք: Հիշեցնեմ մեծն Չարենցի խոսքը. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Չարենցն իրավացի էր այն ժամանակ, իրավացի է նաև այսօր: Մենք պարտական ենք մեր նախնիներին, մեր ապագային և ինքներս մեզ: Եվ մենք պետք է պայքարենք բոլոր ճակատներում՝ պահանջենք Հայոց ցեղասպանության ճանաչում ու հատուցում, ներառյալ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձը, պետք է պայքարենք հանուն Հայաստանի հզորացման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտագաղթը կասեցնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը զորացնելու, Հայրենիքի ու Սփյուռքի միջև համաձայնության հաստատման համար: Մենք պետք է պայքարենք ԼՂՀ անկախության ճանաչման համար և Ամերիկայում հակահայկական լոբբինգի դեմ, սատարենք հայի ինքնության ու մշակույթի պահպանությանը Սփյուռքում՝ ներգրավելով երիտասարդներին ու սատարելով նրանց քաղաքացիական ակտիվությանը, պաշտպանենք մեր համայնքները Մերձավոր Արևելքում՝ ապահովելով միջազգային հումանիտար օգնություն»,-նշել է Արամ Համբարյանը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |