Ռուսաստանը վերսկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Վրաստանից15 մայիսի 2006 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերսկսել է ծանր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի դուրս բերումը Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից: Այդ մասին հայտարարել է Ռուսական զորքերի Անդրկովկասի խմբի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կուպարաձեն: Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանի բրոնետեխնիկայի առաջին էշելոնը Վրաստանից կմեկնի Ռուսաստան: «Վրաստանի Ծալկա երկաթուղային կայարանից 10:00-ին դուրս է եկել առաջին էշելոնը ռազմական տեխնիկայով` Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանից»,-հաղորդել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովը: Այն Ռուսաստան կտեղափոխի T-72 տիպի 20 տանկ եւ մարտական հետախուզական պարեկային մեքենա: Ընդամենը նախատեսվում է Ծալկայից ուղարկել 19 էշելոն: Մայիսից սեպտեմբեր ներառյալ նրանք պետք է Ռուսաստան ուղարկեն ծանր զրահատանկային եւ հատուկ տեխնիկայի 350 միավոր, ինչպես նաեւ զինամթերք»: Նա հստակեցրել է, որ առաջին էշելոնով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան սպառազինություն եւ տեխնիկա չի տեղափոխվի: «Տեխնիկայի եւ սպառազինության որոշ մասը մենք կփոխադրենք այնտեղ ավտոմեքենաներով, առաջին ավտոշարասյունը Հայաստան կուղարկվի մայիսի 18-ին»,-պարզաբանել է Կուպարաձեն: Նրա խոսքերով, ողջ ծանր սպառզինությունը լիովին դուր կբերվի Ախալքալաքի ռազմակայանից մինչեւ 2006 թվականի ավարտը: «Ինչ վերաբերում է անձնակազմին, թեթեւ հրաձգային սպառազինությանը, ինչպես նաեւ նյութական միջոցներին եւ ընդհանրապես ողջ շարժական գույքին, որը Ռուսաստանի սեփականությունն է, ապա դրանք դուրս կբերվեն Ախալքալաքից մինչեւ 2007 թվականի ավարտը, որից հետո ռազմակայանը լիովին կփակվի»,-ասել է Կուպարաձեն, հաղորդում է Newsru.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |