Բողոքի ցույցերը Ստամբուլում չեն դադարում24 մայիսի 2014 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում երկրորդ օրն է չեն դադարում ցուցարարների բախումները ոստիկանության հետ, դրանք շարունակվում են նույնիսկ գիշերը: Բախումների հետևանքով արդեն երկու մարդ է զոհվել, ինը՝ վիրավորվել է, այդ թվում 8 ոստիկան: Անկարգությունները Ստամբուլում սկսվեցին հինգշաբթի օրը, երբ մի խումբ ցուցարարներ փողոց դուրս եկան՝ պահանջելով պատասխանատվության կանչել հանքահորում վերջերս տեղի ունեցած վթարի մեղավորներին, որի արդյունքում մայիսի 13-ին շուրջ 300 հանքափոր մահացավ: Երբ ոստիկանները փորձեցին ցրել ցուցարարներին, նրանց ուղղությամբ նետվեց պայթուցիկով շիշ, որից հետո ոստիկանությունը հրազեն կիրառեց, հայտնում է euronews-ը: Սոմա քաղաքի հանքահորում պայթյունի հետևանքով 274 մարդ զոհվեց: Պայթյունի պահին հանքահորում 787 մարդ է եղել: Soma Komur Isletmeleri ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ վթարի պատճառների քննությունն արդեն սկսվել է: Ըստ նրանց, դժբախտ պատահարը տեղի է ունեցել, չնայած «անվտանգության ամենախիստ միջոցներին» հորում: Ըստ արհմիությունների ղեկավարության, լեռնահանքային արդյունաբերության վերջերս տեղի ունեցած սեփականաշնորհումն ավելի վատթարացրեց հանքափորների աշխատանքի պայմաններն ու դարձրեց ավելի վտանգավոր կյանքի համար: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, Թուրքիան առաջին տեղում է Եվրոպայում և երրորդն աշխարհում արտադրության մեջ մահվան ելքով դժբախտ պատահարների քանակով: Ըստ վիճակագրության, ամեն տարի այդ պատճառով Թուրքիայում մահանում է 100 հազար աշխատավորներից 18-ը, ինչը 7 անգամ ավելի է, քան Եվրոպայի երկրներում: Մայիսի լույս 24-ի գիշերը Ստամբուլի բնակիչ մի պատահական անցորդ վիրավորում ստացավ, իսկ ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Նրա մահվան մասին տեղեկությունն անկարգությունների նոր ալիք բարձրացրեց: «Մարդասպան ոստիկաններ: Էրդողան՝ մարդասպան»,-վանկարկում էին մարդիկ, որ հավաքվել էին թաղման արարողությանը: Դիտորդները մտավախություն ունեն, որ Թուրքիայում կարող են զանգվածային անկարգություններ սկսվել, ինչպես դա եղավ անցյալ տարի Գեզի զբոսայգու հետ կապված իրադարձությունների ժամանակ: Բողոքի ակցիաները Թուրքիայում սկսվեցին 2013 թվականի մայիսին, երբ կառավարությունը ցանկանում էր քանդել Գեզի զբոսայգին և տեղում առևտրի համալիր կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվեց, մի քանի հազարը՝ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |