ՌԴ ԱԳՆ. Վրաստանի նախկին նախագահը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև![]() 26 մայիսի 2014 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ուդառ»-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կամ էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն կարող են դառնալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականները: «Վրաստանն օրինակ է մեզ համար: Ես շատերի հետ եմ խոսել այդ թեմայով: Խոսել եմ Սահակաշվիլիի հետ՝ նա առաջարկեց իր ծառայությունները, խոսել եմ Բենդուկիձեի հետ, և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կօգնի, եթե անհրաժեշտություն լինի»,-ասել է Կլիչկոն, գրում է «Գրուզիա Online»-ը: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է Պորոշենկոյի հետ երկխոսության, սակայն միջնորդներ այստեղ հարկավոր չեն: «Մենք լսում ենք, ինչ է ասում Պյոտր Պորոշենկոն իր մտադրությունների մասին ՌԴ հետ կապերի առումով, անվանում է այդ կապերը կարևորագույն: Մենք, ինչպես բազմիցս է ասել նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայցուցիչների հետ երկխոսության, պատրաստ ենք երկխոսության Պորոշենկոյի հետ: Ես չէի ցանկանա, որ երկխոսության պատրաստակամության մասին հայտարարությունը պայմանավորվի ինչ-ինչ վերապահումներով, ինչպես, մասնավորապես, նրա հայտարարությունը, թե պատրաստ կլինի երկխոսության Եվրամիության ու ԱՄՆ միջնորդությամբ»,-ասել է նա: Ըստ Լավրովի, Ռուսաստանին միջնորդներ պետք չեն: «Մենք պատրաստ ենք գործակցել Եվրամիության ու ԱՄՆ հետ նույնպես այն հարցում, թե ինչպես աջակցել ուկրաինական կողմերին «ճանապարհային քարտեզը» կյանքի կոչելու գործում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ Միխայիլ Սահակաշվիլին հաստատ չի կարող միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 54,09 տոկոսը, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 13,16 տոկոս: Այդ մասին է վկայում Ուկրաինայի ԿԸՀ ինտերակտիվ տաբլոն: Երրորդ տեղում է «Ռադիկալ կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն 8,5 տոկոսով: Ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոն հավաքել է 5,53 տոկոս, Սերգեյ Տիգիպկոն՝ 5,05 տոկոս, Ուկրաինայի ռեգիոնների կուսակցության թեկնածու Միխայիլ Դոբկինը՝ 3,3 տոկոս: Կիևի քաղաքապետ է ընտրվել Վլադիմիր Կլիչկոն ձայների 57 տոկոսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |