Ամերիկացի սենատորն արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին![]() 27 մայիսի 2014 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Մարկ Լևին Հայոց ցեղասպանության և Հայաստանին հատկացվող oժանդակության հարցերում ԱՄՆ համայնքին ցուցաբերած բազմամյա ու մշտական աջակցության համար արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին: Միջոցառումը տեղի է ունեցել Դիրբորնում, Միչիգան: Մրցանակը սենատորին է հանձնել ՀԱԵ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը: Սենատոր Լևին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը, առաջիններից մեկն է հանդես եկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին ու Ազատության մասին ակտի ուղղումներին, որով արգելվում է օժանդակությունն այն երկրներին, որոնք արգելափակում են ԱՄՆ օգնությունը: Մարկ Լևին պայքարել է հանուն արդարության այլախոհների շարքերում, ինչպես նաև եղել է անվտանգության ու զինված ուժերի գծով հանձնախմբի ղեկավար: Մի քանի տարի առաջ նա այցելել է Հայաստան: «Ես, որպես հրեա, ընդմիշտ հիշեցի Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին, երբ նա ծրագրում էր իմ ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է ցեղասպանությունը ցեղասպանություն անվանենք: Այդ եզրույթի ժխտումը միայն թև է տալիս նրանց, ով ձգտում է իշխանության մեկ այլ ազգի բնաջնջման միջոցով»,-ասել է Մարկ Լևին արարողության ժամանակ: Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, հայ համայնքի երկու ներկայացուցիչներ՝ Օնիկ Խաչիկյանն ու Ջոն Մանուկյանը, ստացան Eagle մրցանակը Դիրբորնի հայ համայնքին բազմամյա աջակցության համար: 1992 թվականին նախկին խորհրդային հանրապետություններին աջակցելու նպատակով ԱՄՆ-ում ընդունվեց Ազատության աջակցության ակտը (Freedom Support Act): ԱՄՆ Սենատը 907-րդ ուղղումն ընդունեց, որով արգելվեց օգնությունն Ադրբեջանին ԱՄՆ կառավարության կողմից, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ռազմական գործողությունները նրանց դեմ: Ուղղումն ընդունելու գործում հաջողությունը ձեռք բերվեց մի քանի գործոնների՝ հայ համայնքի բարձր կազմակերպվածության ու լոբբիստական հնարավորությունների, առանցքային նահանգներում, օրինակ Կալիֆորնիայում, հայ համայնքի խտության և նախագահական ու խորհրդարանական ընտրություններում կարևորության, այն պահին Անդրկովկասի վերաբերյալ ԱՄՆ կառավարությունում հստակ քաղաքական գծի բացակայության շնորհիվ, որից էլ օգտվեցին հայ լոբբիստները: ԱՄՆ-ում այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջանի դեսպանատուն չկար: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |