Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքը` «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» պահպանության 2014 թվականի ծրագրում27 մայիսի 2014 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցել է Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագիրն իրականացվում է FPWC-ի ամենամյա Երկրի օր քարոզարշավի շրջանակներում: Այն ենթադրում է աղբահավաք, ծառատունկ և այլ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է այսօրինակ միջոցառումների շնորհիվ Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛ զբոսաշրջիկների համար և վերականգնել լքված վանքի գրավչությունը: Աղբահավաքման աշխատանքներին մասնակցեցել են կամավորներ տարբեր կազմակերպություններից՝ այդ թվում նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Համալիրն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» 2014 թվականի ցանկում տարիներ շարունակ անտեսված լինելու և ավելի մեծ ուշադրության ու պաշտպանության տակ առնվելու պատճառով: «Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը համայնքներին հնարավորություն է տալիս մասնակցել «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկի մեջ ընդգրկված հուշարձանների պահպանությանը: Մենք ուրախ ենք այս միջոցառումների իրականացմանն աջակցելու համար և հուսով ենք, որ դրանք կնպաստեն այդ վայրերի կարևորության ամրապնդմանը»,- ասել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» նախագահ Բոնի Բուրնհեմը: Առաքելական եկեղեցու առաջնորդ և հայ ժողովրդի սուրբ բարեխոս Սբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վանքը նախկինում եղել է հոգևոր համալիր, բաղկացած է երկու եկեղեցիներից և այլ կառույցներից, այդ թվում` հաճախ խաչի խորհրդանիշերով փորագրված բազմաթիվ խաչքարերից և հուշակոթողներից: Քարե կառույցները պահպանվել են առանց տանիքի ավերակների մեջ: Համալիրի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ. շատերը կարծում են, որ այն հիմնադրվել է 10-րդ դարում, սակայն առկա են 13-րդ դարասկզբի բազմաթիվ արձանագրություններ (Զաքարյանների իշխանության ժամանակաշրջան): Պահպանված վերջին արձանագրությունը թվագրված է 1247թ-ով: Ենթադրվում է, որ համալիրն անուշադրության է մատնվել թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժելուց հետո: Համալիրը գտնվում է խորը կիրճի եզրին և անուշադրության հետևանքով ծածկվել է գերխիտ բուսականությամբ: Բացահայտումների ցանկություն առաջացնող վանք կարելի է հասնել միայն ոտքով: Իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները և դրանցում շահագրգիռ կողմերի ներգրավումը կարող են դառնալ Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի պահպանությանն ուղղված առաջին քայլը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |