Կստորագրի՞ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթն Աստանայում․ Նալբանդյանը չի պարզաբանել![]() 28 մայիսի 2014 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե կստորագրի արդյոք Հայաստանը որևէ փաստաթուղթ եվրասիական ինտեգրման վերաբերյալ մոտ ապագայում: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե կստորագրվի արդյոք որևէ փաստաթուղթ Աստանա ՀՀ նախագահի առաջիկա այցի ժամանակ, որտեղ կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, նա ասել է, որ եթե ինչ-որ փաստաթղթի ստորագրում նախատեսվեր, այդ մասին կհայտարարվեր: Աստանայում տեղի կունենա այն, ինչի մասին հայտարարվել է, նշել է նախարարը՝ հավելելով. «Կլինի Աստանան՝ կտեսնենք»: Այսօր՝ մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան, որտեղ մասնակցելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է Armenia Today-ը: Մայիսի 15-ին Բանկերի միջազգային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մարիչևը Բիշքեկի միջազգային ֆինանսական համաժողովում հայտնեց, որ Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Հայտեր կան Ղրղզստանից ու Հայաստանից: ԵՏՄ ընդլայնումը մեծ հնարավորություն կտա անդամ երկրներին հզորացնել տնտեսությունը»,-ասել էր նա: «Այժմ ակտիվ քննարկման փուլում է Շանհայի համագործակցության կազմակերպության Զարգացման բանկի ու Զարգացման հիմնադրամի ստեղծումը, ինչը հսկայական ռեսուրս կլինի ՄՄ-ին անդամակցող երկրների տնտեսության համար»,-հավելել է Մարիչևը: ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո փաստաթուղթը վավերացման կներկայացվի ազգային խորհրդարաններում և ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին: Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նաև այն հարցին, թե կճանաչի Հայաստանը Ուկրաինայում նախագահի ընտրությունների արդյունքները: Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին ընտրվելու կապակցությամբ, ինչն արդեն նշանակում է, որ ընտրությունները ճանաչվել են: Ըստ Panorama.am-ի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Նա նկատեց, որ այդ կառույցները միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել` հրադադարի ամրապնդմանն ու դիպուկահարների դուրսբերմանն ուղղված: Նախարարը նշեց նաև համապատասխան մեխանիզմներ ստեղծելու քայլերի մասին, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |