Մ. Բագդասարովը կոչ է արել չհավատալ Ա-320-ի աղետի հետ կապված տարբեր ասեկոսեներին16 մայիսի 2006 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «Սեւ արկղերը» արդեն այսօր կորող են ջրի երես հանվել եւ, ամենայն հավանականությամբ, դրանք կբարձրացնեն ֆրանսիացի մասնագետները: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Արմավիա» ավիաընկերության ղեկավար Միխայիլ Բագդասարովը: Նրա խոսքերով, մի քանի օրից հնարավոր կլինի վերականգնել Սեւ ծովում կատարված աղետի իրական պատկերը: Նա նաեւ ասեց, որ բոլոր հետաքննությունները անցկացնում է Airbus-ի հետաքննությունների բյուրոն: Բագդասարովը կոչ է արել չհավատալ Ա-320-ի աղետի հետ կապված տարբեր ասեկոսեներին ու վարկածներին: «Մենք պետք է հիմնվենք փաստերի վրա, իսկ դրանք այսպիսիսն են. վառելիքը բավարար էր, ինքնաթիռը նորմալ վիճակում էր, անձնակազմը պատրաստված էր: Մնացածը պարզ կդառանա, երբ ջրի երես կհանվեն «սեւ արկղերը»,- ասել է նա: Բագդասարովը ավելացրել է, որ ոչ մի զենք առավել եւս ծեծկռտուք ինքնաթիռում չի եղել: «Եթե նման բան լիներ, ապա երկրի վրա կլսեին: Ամեն բան հանգիստ է եղել: Ավելին, ավելի քան 60 մարմին ջրի երես չեն դուրս եկել, ինչը նշանակում է, որ նրանք ամրակապերով ամրացված են եղել բազկաթոռներին»,- հայտարարել է նա:Ավիաընկերության ղեկավարը ընդգծել է, որ օդաչու Գրիգորյանը վերապատրաստվել է Հոլանդիայում եւ որակյալ օդաչու է եղել: «Ինչ վերաբերում է եղանակային վատ պայմաններին, ապա դրանք այնքան վատը չեն եղել, որպեսզի Ա-320-ը չկարողանար վայրէջք կատարել: Հին խորհրդային ինքնաթիռները չէին կարող, սակայն աերոբուսները վայրէջք են կատարում ամեն տեսակի եղանակի»,- նշել է Միխայիլ Բագդասարովը: Ինչ վերաբերում է ավիաընկերության հետագա ծրագրերին, ապա մայիսի 18-ին Երեւան է բերվելու նոր Ա-319, որ գնվել է Կանադայում: «Մենք պատրաստվում ենք եւս մեկ աերոբուս գնել, ինչպես նաեւ մեկ փոքր ինքնաթիռ 50-60 ուղեւորի համար: Ընկերությունը ձեռք է բերում միայն այն ինքնաթիռները, որոնք արտադրվել են 2000 թվականից հետո: Նոր Ա-319-ը ստեղծվել է 2004 թվականին»,- ասել է «Արմավիա» ավիաընկերության ղեկավարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |