Խորջրյա սարքին դեռ չի հաջողվել հայտնաբերել Ա-320-ի «սեւ արկղերը»

PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքների մասնակիցներին դեռ չի հաջողվել հայտնաբերել մայիսի 3-ի գիշերը Սոչիի մերձակայքում աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ինքնագրերը: Երեքշաբթի առավոտյան սկսվել են «սեւ արկղերի» բարձրացման աշխատանքները: Խորջրյա սարքը սուզվել է եւ սկսել է որոնման շրջանի հետազոտությունը: «Հատակին բազմաթիվ փոքր հատվածներ են հայտնաբվերվել, որոնք պատկանել են ինքնաթիռին, սակայան «սեւ արկղի» նման ոչինչ դեռ չի գտնվել: Որոնման աշխտանքները շարունակվում են»,- հայտարարել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:



Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը հայկական «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում, Ադլերի օդանավակայնից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը Ուկրաինայի քաղաքացի էր, մեկը` Վրաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---