Ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր. Հալեպի հայկական թաղամասը` կրակի տակ![]() 31 մայիսի 2014 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ի երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից մոտ 22 գազի պայթուցիկ է արձակվել Նոր Գյուղ շրջանի ուղղությամբ: Լիբանանյան «Ալ Մայատին» հեռուստակայանին հղումով «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր կա։ Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Իսկ կենտրոնի բնակելի խաղաղ թաղամասերում միջադեպեր են գրանցվում արձակվող հրթիռների պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին հղումով հայտնում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը: Չորեքշաբթի օրը Ազազին թաղամասի Պաղտատ փողոցում հրասանդի հրթիռի պատճառով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել դամասկահայ հայր և դուստր Ռուբէն և Մարօ Դանիէլեանները, որոնց վիճակը կայուն է, սակայն բուժման կարիք կա: Հալեպի լրատվական ծառայությունը Նոր Գյուղի հայությանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։ Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել: Photo: NOOR for TIME ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |