Ըստ Բաքվում Ֆրանսիայի դեսպանի, Օլանդը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին![]() 31 մայիսի 2014 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցելության հիմնական նպատակը Ադրբեջանի նախագահին նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն ներկայացնելն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դեսպանը նշել է, որ շատ լավ է ճանաչում նոր համանախագահին: «Մենք ծանոթացել ենք 20 տարի առաջ: Երբ ես դիվանագիտական աշխատանքի էի Չինաստանում, նա իմ տեղակալն էր: Հետո նա աշխատել է Մոսկվայում, դեսպան է եղել Տաջիկստանում ու Մոլդովայում: Ուստի նա լավ է ծանոթ հետխորհրդային երկրներին», ասել է Մոնյեն: Ըստ դեսպանի, Ժակ Ֆորը կկատարի համանախագահի պարտականությունները մինչև հունիսի կեսը, իսկ մինչ այդ Պիեռ Անդրիեն կուղեկցի նրան այցելի ժամանակ: Մոնյեն հավելել է, որ հրադադարի կնքումից 20 տարի անց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել. «Քանի որ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դրական է ազդում տարածաշրջանում կայունության ու անվտանգության վրա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում ընդունելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ: Սակայն այդ առաջարկությունը նախ պետք է նախագահներն ընդունեն: Օլանդը կողմերին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել խաղաղությանը հասնելու համար, նախագահները կարող են դրանք քննարկել Ֆրանսիայում»: Անդրադառնալով հրադադարի խախտումներին՝ դիվանագետը նշել է, որ հետևում է միջադեպերին մտահոգությամբ: «Բայց մենք հավատարիմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գաղափարին և ցանկանում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի երկու երկրները ապագայում ապրեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղ պայմաններում: Այսօր՝ մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ). Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Պիեռ Անդրիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան կարգավորմանն առանչվող հարցերի շուրջ: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները: Ըստ նրա, բորբոքված հռետորաբանությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են ԱՄՆ սկզբունքներին, ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում ու վնասում են ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին Ջեն Փսակին հայտարարել է Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցում՝ պատասխանելով այն դիտողությանը, որ Իլհամ Ալիևը սպառնում է Հայաստանին «մութ ապագայով»: «Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ նպաստել կողմերին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում»,-ասել է նա: Փսակին նշել է, որ «համանախագահ երկրների նախագահների ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդների 2009-2013 թթ. հայտարարություններում բազմիցս է ասվել, որ խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման»: «Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կտա խաղաղությունն այդ տարածաշրջանի ժողովրդներին»,-եզրափակել է Փսակին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ նրա հետ միասին նաև մյուս պաշտոնյաները, օգտվելով լիակատար անպատժելիությունից, տարիներ շարունակ պատերազմով են սպառնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմն Արցախի ԶՈւ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, գնդակոծելով ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերն ու պարբերաբար դիվերսիոն գործողությունների դիմելով, որոնց հետևանքով զոհեր են լինում: Դիվերսիոն ներթափանցման վերջին փորձն արձանագրվեց մայիսի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր է կորցրել՝ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը։ Ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են ազերիների դիվերսիոն խմբի հրամանատարին: «Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, հակառակորդը կրկին գործել է այսպես կոչված «սուպերպրոֆեսիոնալների» միջոցով: Սակայն մեր շարքային զինծառայողները կրկին հաղթանակ են տարել նրանց հանդեպ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |