Առէկսիմբանկը կակտիվացնի սպառողական վարկավորումը![]() 2 հունիսի 2014 - 10:57 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մանրածախ պորտֆելում այն հասցնելով մինչև 17,6 մլրդ դրամի: «Հայաստանյան բանկերը սկսել են դիտարկել սպառողական վարկավորման դիվերսիկացումը որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, ինչն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության թեժացմանն ու, հետևաբար, շուկայում նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը», - նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանը: «Ներկայիս սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները իրարից շատ չեն տարբերվում: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաև հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման և տրամադրման գործընթացը»,- եզրափակել է Գևորգ Պետրոսյանը, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |