Թուրքիայի իշխող կուսակցությունը չի կասկածում, որ Էրդողանը կհաղթի նախագահական ընտրություններում![]() 2 հունիսի 2014 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է Թուրքիայի հաջորդ նախագահը և իշխանության ղեկի մոտ կմնա մինչև 2023 թվականը, հայտարարել է իշխող Ազատության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը: Ըստ նրա, ԱԶԿ-ն ավելի շատ տեղ կստանա 2015-ի խորհրդարանական ընտրություններում և դա բավարար կլինի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Սահմանադրական փոփոխությունները թույլ կտան Էրդողանին դառնալ երկրի նախագահ, մնալով ԱԶԿ առաջնորդ: «Էրդողանը նախագահ կլինի որպես քաղաքական կուսակցության անդամ և կշարունակի ծառայել մեր ժողովրդին»,-ասել է Շահինը: Նախկինում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարեց, որ նախագահի թեկնածուի անունն ԱԶԿ-ից կհրապարակվի հունիսի 15-ին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների անհրաժեշտ 51 տոկոսն առաջին փուլում, երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման 7-ամյա ժամկետը սպառվում է օգոստոսի 28-ին: Օրենսդիր իշխանությունը պատկանում է միապալատ խորհրդարանին՝ Մեծ ազգային ժողովին, որը բաղկացած է 550 պատգամավորներից, որոնք ընտրվում են 4 տարով ընդհանուր քվեարկությամբ համամասնական ներկայացուցչության համակարգով: Կուսակցությունների համար սահմանված նվազագույն շեմը 10 տոկոս է: Պետության նախագահն ընտրվում է Մեծ ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, նա ունի ներկայացուցչական պարտականություններ: Ըստ 1982 թ. սահմանադրական ուղղումների, պետության ղեկավարը ընտրվում էր համաժողովրդական քվեարկության միջոցով 5 տարի ժամկետով ևս մեկ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |