Ադրբեջանի ՊՆ ղեկավարը համարում է, որ բանակի բարոյական ոգին պատշաճ մակարդակի վրա է

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը համարում է, որ բանակի բարոյական ոգին պատշաճ մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը որոշել է հետ չմնալ իր գերագույն հրամանատարից և օրերս խստորեն պահանջել է սպաներից լինել ավելի դաժան ու վճռական թշնամու հանդեպ: Նախարարը հանձնարարել է զինծառայողներին, որոնք ծառայում են շփման գծում, համարժեք պատասխանել հակառակորդի բոլոր քայլերին: «Նախարարը մեզ շատ խիստ պահանջներ է ներկայացրել և հատուկ հանձնարարություններ է տվել: Նա բացահայտ ասել է, որ հայ զինվորները պետք է հասկանան, որ իրենք արժանանալու են իրենց սպանված ծառայակիցների ճակատագրին: Նրանց պետք է սպանել կամ վերջնականապես շարքից հանել՝ վիրավորելով: Ադրբեջանական հողից կարող է վերադառնալ միայն օկուպանտի դին»,-գրում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ում աղբյուրի վրա հղումով:

Ըստ նախարարի, այժմ շփման գծում ծառայություն անցնող զինծառայողների մարտական ոգին բարձր մակարդակի վրա է: Բարոյա-հոգեբանական տեսակետից անձնակազմը պատրաստ է կատարել հրամաններն ու հաձնարարությունները: Ոչ մի նոր բան Ադրբեջանը հնարել չի կարող, սակայն վիճակագրությունը միանգամայն հակառակն է վկայում: Այդպես, ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում 38 մարդ է զոհվել: Վիրավորների թիվը հասել է 63-ի:

Զոհվածներից միայն 8-ն է մահացել մարտական պայմաններում, երեքը՝ ականի պայթյունից, ևս 27-ը՝ ոչ մարտական կորուստներ են, հայտնում է ադրբեջանական ռազմական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնը:

Ոչ մարտական կորուստներ՝ 6 զոհված ավտովթարից, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 4-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 6-ը՝ հիվանդություններից, 10-ը՝ ինքնասպանության արդյունքում:

63 վիրավորներից 15-ը տուժել են ոչ կանոնադրական հարաբերություններից, 5-ը՝ ինքնասպանության հետևանքով, 10-ը՝ մարտական գործողությունների ժամանակ, 8-ը՝ ականի պայթյունից, 21-ը՝ ավտովթարից, երկուսը՝ զորավարժությունների ժամանակ, մեկը՝ թունավորվել է:

Հավանաբար, մարտական ոգին ադրբեջանական զորամասերում իրոք «բարձր մակարդակի» վրա է՝ նախօրեին ժամկետային զինծառայողը դանակով հարվածել է ծառայակցին: Իսկ գուցե, իրոք, հենց ազերիներն են իրար թշնամի, այլ ոչ թե հայերը: Բաքվի անսանձ ռազմաշունչ հռետորաբանությունը հենց յուրայինների դեմ է գործում, ինչը սպասելի էր: Իրական, տեսանելի թշնամու բացակայության պարագայում, ընդ որում, ցանկալի է, որ թշնամին թույլ լինի, վրեժի ամբողջ ծառավն ուղղվում է շրջապատի վրա: Իսկ դա, իր հերթին, կարող է հանգեցնել բանակի բարոյալքման: Այն նույն բանակի, որի սպառազինությունն արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները, փոխարենը՝ մարտնչելու կարողությունը սառեցման կետի վրա է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---