Հատուկ պայմաններով «ՄՏՍ Hay-Fi» մոդեմ` «ՄՏՍ կոնեկտ» բաժանորդների համար![]() 3 հունիսի 2014 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սակագնային պլան- ՄՏՍ Hay-Fi հարաբերակցությունը կլինի հետևյալը` «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+»` անվճար «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»` անվճար «ՄՏՍ կոնեկտ ուսանողական»` 3000 դրամ «ՄՏՍ կոնեկտ 256»` 5000 դրամ Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են. • ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), • պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ, • անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն: Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչև 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |