Վ. Օսկանյանը ղարաբաղյան գործընթացի եւ ՀՀ ներքաղաքական իրավիճակի միջեւ կապ չի տեսնում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի կապում հանրապետությունում առկա ներքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: «Գործընթացը ընթանում է իր հունով, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարող է ազդել դրա ընթացքի վրա, համենայն դեպս ներկայումս»,- ընդգծել է դիվանագետը:

Միեւնույն ժամանակ, Վ. Օսկանյանը դժվարացել է հակմարտության կարգավորման որոշակի ժամկետներ հայտնել, կապելով դա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների երկարաձգության հետ: «Ներկա պահին դեռ ֆիքսված չեն խնդրի նկատմամբ կողմերի բոլոր մոտեցումները, այդ պատճառով դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման մասին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը: Վ. Օսկանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում դա հնարավոր կդառնա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---