Արդիականացման աշխատանքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում![]() 3 հունիսի 2014 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է: Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից, հայտնում է ընկերության լրատվական վարչությունը: Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն և միանան ցանցին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |