Կարկուտի ծեծած տեղը. Առատ տեղումները վտանգել են կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանքատարածքները (թարմացված)![]() 3 հունիսի 2014 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին` ժամը 12:35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:30-ի և 06:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բերքատու այգիներն ու ցանքատարածքները: Կարկուտի հետևանքով Վայոց ձորի մարզում վնասվել են Զեդեա, Թառաթումբ, Աղնջաձոր, Գլաձոր և Հերմոն գյուղերի բերքատու այգիներն ու ցանքատարածքները: Հայաստանի տարածքում տեղումները կպահպանվեն նաև առաջիկա հինգ օրերի ընթացքում: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը բացատրել է, որ նման առատ տեղումների պատճառը փոքր տարածաշրջանում ստեղծված ջերմաստիճանի մեծ տարբերությունն է, օրինակ Հայաստանում և Իրանում ջերմաստիճանն 10-15 աստիճանով բարձր է, քան Թուրքիայում: Այստեղ հյուսիսից սառը հոսանքեր են անցել: «Երեկվա տեղումները ցուրտ ցիկլոնի անցման հետևանք էր»,-ասել է նա` հավելելով, որ այսօր երեկոյան սպասվող զանգվածային տեղումները խոնավության գոլորշիացաման հետևանքով առաջացած ամպի հետևանք են լինլու: Առաջիկա օրերին քամու ուժգնացում է սպասվում: Առաջիկա հինգ օրերին տեղումներ սպասվում են հանրապետության ամբողջ տարածքում, միայն հունիսի 5-ին տեղումներ կլինեն հյուսիսային շրջաններում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով` վերջին օրերին դիտվող առատ տեղումները վտանգավոր են ոչ միայն խաղողի այգիների, այլև կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանքատարածությունների համար: Գյուղատնտեսության նախարարությունը հունիսի 2-ին հայտարարություն է տարածել, որով զգոնության կոչ է արել այգեգործներին, քանի որ մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: «Ես զարմանում եմ այն գերատեսչությունների վրա, որոնք հայտարարում են, որ սակավաջուր տարի է: Մենք նման վտանգի մասին հայտարարել ենք դեռ մեկ շաբաթ առաջ»,- ասել է Բերբերյանը` խորհուրդ տալով գյուղացիներին սրսկել կարտոֆիլի ցանքատարածությունները: Ապրիլի 25-ին ԱԻՆ-ում կայացած հանդիպմանը ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտարարել է, որ այս տարի Հայաստանում ջրի պակասի սպառնալիք կա: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն իր հերթին նշել է. «Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին, տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու»: Բերբերյանը նշել է, որ այս տարի Արարատյան դաշտավայրում ու Գեղարքունիքում կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են, իսկ, օրինակ, Շիրակում՝ նվազել: «Շուկան է ձևավորում: Ընդհանուր առմամբ կարտոֆիլը կմնա կայուն Հայաստանում, քանի որ մենք ենք զբաղվում դրանով: Միակ ուղղությունն է Հայաստանում, որ կայուն է»,- խոստացել է Բերբերյանը, գրում է Panorama.am-ը: Մայիսի 30-ին, անդրադառնալով տարվա սակավաջուր լինելու մասին կանխատեսումներին, Բերբերյանը նշել էր, որ չնայած օդերևութաբանների կանխատեսումներին, հորդառատ անձրևների շնորհիվ գյուղատնտեսության համար տարին հաջողված էր: Անդրադառնալով կարտոֆիլի բերքին, բանախոսը տեղեկացրել է, որ կարտոֆիլի արտահանումը շարունակվում է. «Միայն այս ամիս Վրաստան ենք արտահանել 3.000 տոննա կարտոֆիլ: Նաև 700 տոննա էլիտար սերմացու ենք մեր ֆերմերներին տրամադրել»: Աշնանն արդեն նոր բերքից սպասվում են խոշոր արտահանումներ, իսկ ծիրանի միջին գինը կլինի 500-1.000 դրամ. «Ծիրանի արտահանման մասին անգամ խոսք գնալ չի կարող»: Մարտի վերջին և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9.185 հեկտար տարածք՝ մոտ 287 համայնքում 3.700 գյուղացիական տնտեսություն, հիմնականում` Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում: Տրամադրելով թվերը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նաև նշել է, որ նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 մլրդ 181 մլն դրամ: Photo: Getty Images ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |