Մասաչուսեթսում քեսաբահայերին նվիրված դասախոսություն կանցկացվի

Մասաչուսեթսում քեսաբահայերին նվիրված դասախոսություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Հայկական թանգարանում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես կգա «Հայերը Կեսարիայում» դասախոսությամբ: Դասախոսության ժամանակ կներկայացվեն նյութեր և սլայդեր, որոնք պատմում են պատմական Հայաստանի տարածաշրջանի ու հայերի համար այդ տարածաշրջանի կարևորության մասին: Հայերն ապրում էին Կեսարիայում (այժմյան Կայսերի) և Կապադովկիայում դեռ Տիգրան Մեծի օրոք և Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, սակայն ժամանակի հետ համայնքը սկսեց նվազել, մինչև որ դադարեց գոյություն ունենալ Հայոց ցեղասպանության տարիներին, գրում է The Armenian Weekly-ն:

Կեսարիան (նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք) քաղաք է ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները:

Սելջուկ թուրքերը գրավեցին քաղաքը 1080 թվականին: Ավելի քան 200 տարի այն Ռումի սուլթանության կազմում էր: Միացվել է Օսմանյան կայսրությանը 1515 թվականին: Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքը հիմնականում հայաբնակ էր, ըստ 1813 թ. տվյալների հայերը կազմում էին բնակչության 60 տոկոսը: Շրջակայքում կար նաև 34 հայկական գյուղ: 19-րդ դարի երկրորդ կեսին Անատոլիայում բնակություն հաստատեցին չերքեսներբ, որոնք արտաքսվել էին Արևմտյան Կովկասից Կովկասյան պատերազմում պարտությունից հետո:

2009 թվականին վերականգնվեց և նորից բացվեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցված 1191 թվականին: Եկեղեցին համարվում է միակ հայկական եկեղեցին Անատոլիայում: Այսօր Կայսերիում 3 հայ է ապրում՝ Աթիմ Էրկույումջուն, Գառնիկ Տեկեն և Սարգիս Տեկեն:

Ծնունդով Կեսարիայից է թուրքերեն լեզվի բարեփոխիչ Հակոբ Մարտանյանը, ճարտարապետներ Բալյանների տոհմը, առևտրական Գյուլբենկյանների տոհմը:

Ռիչարդ Հովհաննիսյանն ամերիկաբնակ հայտնի պատմաբան է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---