Լոս Անջելեսում լույս է տեսել «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը![]() 4 հունիսի 2014 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում առաջին անգամ լույս է տեսել Մ. Սալպիի «Մեր խաչը» պատմվածքների ժողովածուն: Գիրքը հրատարկվել է Ֆրանսիայում 1921 թվականին հայերեն լեզվով, հետո թարգմանվել է ֆրանսերեն: Գրքի անգլերեն թարգմանությունը Իշխան Ջինբաշյանինն է: Ինչպես գրում է Asbarez-ը, ժողովածուն կազմեց «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը: Նոր հրատարակությունը ներառել է նաև հայերեն բնօրինակի պատկերները: Մ.Սալպին Արամ Սահակյանի կեղծանունն է, նա բժիշկ էր, գրող, լրագրող ու քաղաքական ակտիվիստ: Նա բժշկական ծառայության է եղել թուրքական բանակում Առաջին համաշխարհայինի տարիներին: Ծառայության ժամանակ Սահակյանը հանդիպել է հայ զինվորների ու սպաների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների ծանր վիճակի մասին բռնագաղթից ու եղեռնից հետո: Ավելի ուշ Արամ Սահակյանը բժիշկ է եղել Եգիպտոսի Պորտ Սաիդում գտնվող հայ փախստականների ճամբարում, ինչպես նաև ճամփորդել է Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում: Ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ պատմել են Սահակյանին բռնագաղթի սարսափների մասին, նորմալ կյանքին վերադառնալու ու սիրելիների հետ վերամիավորվելու իղձերի մասին, որոնց նրանք կորցրել էին: Սահակյանի դառնությամբ լի ու հուզիչ պատմվածքները անմոռանալի բնավորություններ ու կերպարներ են կերտում, ցույց տալով մի ամբողջ ազգի կատակլիզմը, որն ամեն ինչի դիմակայեց ու վերապրեց: «Մեր խաչը» Սահակյանի վերապրածն է ու խորապես ընկալած ժամանակագրությունը, որոնք ընդմիջվում են մտորումներով իր ժողովրդի ահռելի կորուստների մասին»,-գրել է Հակոբ Մանջիկյանը գրքի նախաբանում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |