Մայիսի 18-ին Վարդան Օսկանյանը կմեկնի Ստրասբուրգ ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով17 մայիսի 2006 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Ստրասբուրգ` Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտգործնախարարը` նստաշրջանի մասնակից ԱԳ նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Հանդիպմանը, որին մասնակցելու է Ֆինլյանդիայի նախկին նախագահ, Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մարթի Ահտիսաարին, նվիրված է լինելու Կոսովոյի ապագա կարգավիճակին: Ստրասբուրգում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մայիսի 19-ին նախարար Օսկանյանը հանդես կգա ելույթով: Նույն օրը Վարդան Օսկանյանն ուղեւորվելու է դեպի ԱՄՆ եւ Կանադա, ուր հանդիպելու է Լոս Անջելեսի, Բոստոնի եւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է սեպտեմբերին 18-20-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու մայիսի 24-ին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |