Կալիֆորնիայի Սենատը բանաձև է ընդունել Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի մասին![]() 6 հունիսի 2014 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Սենատը հունիսի 5-ին միաձայն բանաձև է ընդունել՝ բարձր գնահատելով Ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությունը Մերձավոր Արևելքում, որը 132 000 որբ երեխաների կարողացավ փրկել և հումանիտար օգնություն ցույց տալ Հայոց ցեղասպանության զոհերին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Արևմտյան ափի հանձնախումբը (ANCA-WR): AJR 41 քվեարկության է դրել Սենատի ժամանակավոր նախագահ Քեվին դը Լեոնը դեմոկրատների կողմից նրա օգտին քվեարկելու հաջորդ օրը: «Մենք շնորհավորում ենք Սենատի ժամանակավոր նախագահ Քևին դը Լեոնին և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրան AJR 41 բանաձևն ընդունելու համար»,-հայտարարել է ANCA-WR նախագահ Նորա Հովսեփյանը՝ հավելելով, որ Կալիֆորնիայի կողմից ամերիկյան պատմության այդ կարևոր դրվագի հաստատումն ավարտված է: Մասնավորապես, բանաձևն ճանաչում է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությունը որպես ԱՄՆ աննախադեպ արձագանք 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, երբ նախագահ Վուդրո Վիլսոնն ու Պետքարտուղարությունը նախաձեռնեցին Կոնգրեսի թույլտվությունը Օսմանյան կայսրությունում հայերին ու քրիստոնյաներին փրկելու համար բարեգործական կազմակերպության ստեղծման նպատակով: Բանաձևը նաև կոչ է անում Կալիֆորնիայի Վեհաժողովին սույն բանաձևի պատճենը ներկայացնել ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, փոքրամասնության առաջնորդին, ՄՄՆ Սենատի մեծամասնության ու փոքրամասնության առաջնորդներին, ինչպես նաև յուրաքանչյուր կոնգրեսականի: «Կոմիտեի աշխատանքը Մերձավոր Արևելքում սկսեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն: Դա աննախադեպ հումանիտար ակցիա էր, որը կոչված էր կանխելու հայ բնակչության բնաջնջումը Թուրքիայում; Ամերիկացիների շնորհիվ, այդ թվում նաև կալիֆորնիացիների, փրկվեցին հազարավոր որբ մնացած երեխաներ: Մենք կարող ենք հպարտանալ մեր երկրի պատմության այդ փառավոր էջով և չպետք է մոռացության մատնենք այն»,-ասել է AJR 41 բանաձևի հեղինակ Յեն Կալդերոնը, գրում է Asbarez-ը: Հենրի Մորգենթաուն ամերիկացի դիվանագետ է, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունյում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում: Հենրի Մորգենթաուն 1865 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թ-ին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից։ 1913–16 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։ 1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։ Դիմելով Թալեաթին՝ Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։ Իր հուշերում, որոնք գրված են Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոսի զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը։ 1916 թ-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»: ANCA-WR-ը 2014 թ. մարտին սկսել է «Մենք երախտապարտ ենք քեզ, Ամերիկա» քարոզարշավը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Կալիֆորնիայի նահանգի Կապիտոլիումում կազմակերպվեց պաստառների ցուցահանդես, իսկ ապրիլի 23-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում: Արարողության ժամանակ քաղխորհուրդը ներկայացրեց Քեյթ Քուգանի՝ դերասան Ջեքի Քուգանի թոռան, հայտարարությունը: Ջեքի Քուգանը եղել է Ամերիկյան օգնության կոմիտեի ակտիվ մասնակիցներից մեկը, օգտագործելով իր հեղինակությունը Հայոց ցեղասպանության զոհերի համար օգնության հանգանակության գործում: Ջոն Լեսլի Քուգանը, ավելի հայտնի որպես Ջեքի Քուգան, հայտնի ամերիկացի դերասան է: Նա սկսել է նկարահանվել կինոյում մանկուց, համագործակցել է Չարլի Չապլինի հետ: Առաջին ճանաչումը նրան բերեց «Փոքրիկը» ֆիլմը: Տարիներ անց նա հայտնի դարձավ քեռի Ֆեսթերի դերի շնորհիվ «Ադամսների ընտանիքը» հեռուստասերիալում, որը սիրված էր 1960-ականներին: ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը՝ ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով։ Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած տարաձայնությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում: Ամերիկոմի գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1921 թվականին կառավարությունը Ամերկոմի հետ հատուկ համաձայնագիր կնքեց, որով նրա գործունեությունը սահմանափակվում էր բարեգործությամբ: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |