Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մեծ Բրիտանիան որոշել է հաշտեցնել հայերին ու թուրքերին![]() 6 հունիսի 2014 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Այդ մասին ասվում է հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ: Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով: Կազմակերպությունից նաև խնդրում են, որ եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդպիսի պատմություններ կամ ճանաչում են համապատասխան մարդկանց, արձագանքել (info@europeanintegration.am, «100 տարի… Իրական պատմություններ» նշումով): »,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Panorama.am-ը: Մայիսի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,-ասել է նախագահն իր ելույթում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |