Ցեղասպանության մասին ֆիլմում կնկարահանվեն Ալեն Դելոնը, Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (TBMM) հատուկ բաժին է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրով՝ հայերին հակազդելու միջոցներ մշակելով, հայտնում է Haberturk-ը: Տեղեկանալով, որ հայերը մտադիր են Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, թուրքերը որոշել են սեփական վարկածը ներկայացնել «Իմ սրտի ճագը» կինոնկարում, որի նկարահանումները նախատեսվում է սկսել 2014 ձմռանը Իգդիրում: Մինչդեռ, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հայկական ֆիլմում նկարահանվելու են Ալեն Դելոնը, Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: Ֆիլմի գործողությունը սկսվում է 1913-ին Գերմանիայում, որտեղ վարդապետ Կոմիտասը հաշիվ է բացում բանկում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էին գերմանական բանկերը յուրացնում սպանված հայերի փողերը: Ֆիլմի համար երաժշտություն կգրի հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |