Ըստ Լուկաշենկոյի, ԵՏՄ-ն կարող է «ուժի կենտրոն» դառնալ, փորձագետները թերահավատ են![]() 10 հունիսի 2014 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է նոր «ուժի կենտրոն» դառնալ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սերբ լրագրողներին հունիսի 9-ին: Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ 2015թ. հունվարի 1-ից մեկնարկող ԵՏՄ գլխավոր խնդիրը կլինի կենսունակության հաստատումն ի դեմս միջազգային հանրության և հեռանկարների դրսևորումը: Լուկաշենկոն նշել է, որ ԵՏՄ-ի հանդեպ արդեն բազում երկրներ են հետաքրքրություն դրսևորում, ոչ միայն Չինաստանը, որի հետ ակտիվ քննարկում է գնում, այլ նաև Վիետնամը, Հնդկաստանը: Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինան ևս չի կարողանա խուսափել ԵՏՄ հետ գործակցությունից, հայտնում է «Մեծ Էպոխան»: Մինչդեռ, ինչպես գրում է Naviny.by-ը, «եթե մանրամասն ծանոթանանք ԵՏՄ մասին պայմանագրի բովանդակությանը, կտեսնենք, որ հիմնականում այն ամրագրում է հարաբերությունները, որոնք արդեն իսկ կան մասնակից երկրների միջև: Փաստաթղթի մեջ առկա են նույն խնդիրներն ու նույն սողանքները, որ կան Մաքսային միության շրջանակում, և մեծ հաշվով, չկան սադրիչ քաղաքական նորմեր: Արդյունքում պայմանագրում շատ ավելի է տնտեսական տարրը, քան քաղաքական: Այնպիսի կարևոր ու քննադատության ենթակա դրույթներ, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական գործակցությունը, անձնագրային ոլորտը, սահմանների ընդհանուր պաշտպանությունը, արտահանման վերահսկումը և այլն, փաստաթղթում բացակայում են: «Եվ ընդհանուր առմամբ բոլոր հիմնարար դրույթները միասնական շուկայի ու տնտեսական խոչընդոտների վերացման մասին նախատեսվում են ավելի երկարաժամկետ հեռանկարում: Այնպիսի տպավորություն է, որ պայմանագիրը ստորագրվել է ոչ թե փոփոխություն ու դինամիկա հաղորդելու համար եվրասիական ինտեգրմանը, այլ զուտ ժամանակը եկել է, դրա համար: Ինչպես ցույց է տալիս իրողությունն ու ԵՏՄ օրենսդրությունը, իրենք երկրները ևս հեռու են ինտեգրման խորացումից»,-ասվում է հրապարակման մեջ: Կոնկրետ ձեռքբերումներն ու կորուտսները ԵՏՄ-ից դեռ պարզ չեն: Բացատրվում է դա ինչպես անդամ պետությունների քաղաքական առանձնահատկություններով, այնպես էլ Ռուսաստանին սպառնացող տնտեսական խնդիրներով: «Առաջին հերթին փորաձգետները ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ ավտորիտար պետությունները, ինչպիսիք են ԵՏՄ բոլոր անդամները, ունակ չեն խորը ինտեգրման: Չէ որ մի իրավիճակում, երբ այդ պետությունների կառավարությունները խախտում են ներքին օրենսդրությունը և երկկողմ համաձայնությունները, ի՞նչ խոսք կարող է լինել դաշինքի կազմում պայմանավորվածությունների կատարման մասին»,- գրում է Naviny.by-ը: Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: «Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |