Կուտակային, կարմիր գծեր, ԱԱՀ, Որոտան, տրանսպորտի սակագին և այլն. Քառյակի պահանջները 10 հունիսի 2014 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հունիսի 10-ին ԱԺ-ում հանդես են եկել համատեղ ասուլիսով և հրապարակել են իրենց`12 կետից բաղկացած հայտարարությունը: Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախ նշել է, որ իրենք բավականին երկար են աշխատել այդ հայտարարության վրա: «Հաստատում ենք, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա: Քառյակն արձանագրում է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, քառյակը դարձել է հանրության ու իշխանությունների միջև միջնորդ: Մենք տեսնում ենք, որ կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ մեն անհապաղ միջոցառումներ»,- նշել է Հակոբյանն ու ընթերցել 12 կետերը` 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազգույն աշխատավարձի 10 տոկոսը: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը: Հակոբյանը նշել է, որ աշնանը քառյակը կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը, գրում է Panorama.am-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ առկա պայմաններում անհրաժեշտ էր գործել միասնական գաղափարի շրջանակում և ժողովրդին էլ դարձնել այդ գործընթացի մասնակից ու գլխավոր երաշխավոր: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց և սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է, և առաջին լուծումը նրա հեռացումն է: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական համակարգ, և սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն է կրկնել ՀՅԴ խմբակցության ղեկավարը` շնորհավորելով ժողովրդին ու ընդգծելով, որ սա նոր մշակույթ է քաղաքական դաշտում: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հունիսի 9-ի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ հայտարարությունում կան և քաղաքական, և տնտեսական շեշտադրումններ, իսկ որոշ պահանջներ կփոխանցվեն կառավարությանը, գրում է Aysor.am-ը: Պատգամավորը տեղեկացրել էր, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքաղաքական խնդիրներին, բայց որոշ սրբագրումներից հետո քառյակը ավելացրել է նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող խնդիրներ` մասնավորապես Արցախին վերաբերող: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |