ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը` կորպորատիվ բիզնեսի օրինակ![]() 11 հունիսի 2014 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից ժամանած երիտասարդների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հաջողության պատմությանը և հայրենիքում գործարարության զարգացման հեռանկարներին ծանոթանալու: Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են: Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներից 35-ը ծանոթացել են ընկերության կառավարման մշակույթին, առաջարկվող նորարարություններին և շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին: «Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու գիտակցությունից: Դրա համար անհրաժեշտ է ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգանք օրենքի հանդեպ, ազնիվ մրցակցության պահպանում և նոր լուծումների առաջարկ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ևս հարգանքի դրսևորման միջոց է` բաժանորդի, հասարակության և առհասարակ` երկրի նկատմամբ: Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով, իսկ որևէ ընկերության համար առանձնահատուկ տեղ պետք է ունենա աշխատակիցը` ամենաթանկ կապիտալը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրությամբ սփյուռքահայ երիտասարդները նշել են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են և մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու և հետագայում ևս առաջնորդելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |