ANCA-ն Օբամային հորդորում է փրկել Հալեպի բնակիչներին13 հունիսի 2014 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային միջամտել ու փրկել Հալեպի խաղաղ բնակչությանը իսլամիստների հարձակումներից: «Հալեպը պաշարված է ջիհադականների կողմից: Հիմա, երբ ես գրում եմ ձեզ, քաղաքը դաժանաբար հրթիռակոծվում է, քանդվում են տները, եկեղեցիները, դպրոցները, հիվանդանոցներն ու ձեռնարկությունները: Դարավոր հայկական թաղամասերն անհետանում են, դրանք ոչնչացնում են «Ալ Քայիդայի» հետ կապված ահաբեկիչները՝ Ամերիկայի թշնամիները Թուրքիայի ակտիվ աջակցությամբ: Հալեպի բնակչությունը մնացել է անօթևան, առանց սննդի ու ջրի, առանց պաշտպանության միջոցների: Նրանք դարձել են կռվող կողմերի պատանդը, որոնց նպատակն է ոչնչացնել բնակչությունը: Հայ համայնքը չի կարող ընդունել և չի ընդունի ԱՄՆ կառավարության անգործությունը Հալեպի հարցում»,-գրում է Քեն Խաչիկյանը: ANCA նամակն ավարտվում է նախագահին ուղղված խնդրանքով՝ «արտահերթ նիստ գումարել հայ համայնքի ղեկավարների, եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ ոչ ուշ, քան հաջորդ շաբաթվա ընթացքում, քննարկելու համար Հալեպի փրկության հարցը»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու: ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում: Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |