Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել երկրի նախագահին17 հունիսի 2014 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Եգիտոսի նորացված կառավարությունn Իբրահիմ Մահլյաբի ղեկավարությամբ երեքշաբթի երդում է տվել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին: Նոր կաբինետում 34 նախարար կա, որից 14-ը նորանշանակ են: Իրենց պաշտոններն են պահպանել ուժայինները՝ պաշտպանության ու ներքին գործերի նախարար Սիդկի Սուբհին ու Մուհամմեդ Իբրահիմը: Արտաքին գերատեսչության նոր ղեկավարը ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպան Սամեհ Շուքրին է: Մահլյաբի նոխկին կաբինետը երեք ու կես ամիս գործեց: Ինքը Աս Սիսին հասցրեց աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում ընդամենը մի քանի շաբաթ, որից հետո հրաժարական տվեց երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու նպատակով: Նորացված կառավարությունը կաշխատի մինչ խորհրդարանական ընտրությունները, անցկացման ժամկետը դեռ հայտնի չէ: Կառավարության գլխավոր խնդիրներց է լինելու ներդրումների ներգրավումը, քանի որ տնտեսությունը լրջորեն տուժել է վերջին տարիների քաղաքական անկայունության պատճառով: Հունիսի 4-ին Եգիպտոսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրություններում Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հաղթանակի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարարը հավաքել է 96,9 տոկոս: 2013 թ. հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից ոչ ավելի:Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |