Եղանակի կտրուկ վատթարացումը խանգարում է Ա-320-ի «սեւ արկղերի» որոնման աշխատանքներին18 մայիսի 2006 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ա-320 երկու ինքնագրերի որոնման շրջանում կտրուկ վատթարացել է եղանակը. այնտեղ անձրեւ է տեղում եւ ծովն անհանգիստ է, հայտնել են աշխատանքների տեխնիկական աջակցության շտաբում. «Գիշերը ուժեղ քամի բարձրացավ` մինչեւ 20մ/վ արագությամբ: Ծովի հատակին խորջրյա սարքի օգնությամբ աշխատանքները շատ բարդ են տարվում, սակայն փորձեր ձեռնարկվում են»:Խորջրյա հետազոտության սարքը հիմնականում բաղկացած է հեռակառավարման վահանակից, իջեցման եւ բարձրացման մեխանիզմից, ֆոտոհեռուստատեսային սարքավորություններից եւ հիդրավլիկ մանիպուլյատորներից, որոնք աշխատում են բոլոր ուղղություններով: Ըստ տվյալների, ինքնագրերը գտնվում են 496 մ խորության վրա, միմյանցից մոտ 5 մետր հեռավորության վրա: «Արմավիա» ընկերության (Հայաստան) Ա-320 աերոբուսը վթարի է ենթարկվել մայիսի 3-ի գիշերը Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Վթարը 113 հոգու կյանք է խլել: Ա-320-ի ինքնագրերի որոնման աշխատանքները վերսկսվեցին ուշ երեկոյան քամու թուլանալուն պես: Խորջրյա ուսումնասիրության սարքով «Նավիգատոր» նավը գտնվում է «սեւ արկղերի» որոնման շրջանում, հայտնել են աշխատանքների տեխնիկական աջակցության շտաբում, հաղորդում է Իտար-Տասսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |