ԱՄՆ-ի կարծիքով, Սարգսյանն ու Ալիևը հաջորդ հանդիպմանը պետք է կոնկրետ համաձայնության գան Ղարաբաղի հարցում![]() 17 հունիսի 2014 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս է հայտնել, որ առաջիկայում Փարիզում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է ադրբեջանական APA-ն: Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին: Ըստ ԱՄՆ դեսպանի, նոր հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Մորնինգսթարը հավելել է. «ԱՄՆ-ն գտնում է, որ փարիզյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պետք է կոնկրետ համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակլալի օգնական Էրիկ Ռուբինը Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին իրավիճակին Ադրբեջանում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կդառնա անցյալ տարվա նոյեմբերին սկսված «կառուցողական երկխոսության» շարունակությունը 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը՝ առանձնազրույցը: Ավելի ուշ նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Ըստ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, անում է հնարավորը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. «Մենք աշխատում ենք ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ աջաընթացի հասնելու համար»: «Կարծում են, առաջընթացը հնարավոր է: Այսօր մեր նպատակն է առաջիկա ամսում անցկացնել նախագահների հանդիպում, և այդ հարցում մենք լավատեսորեն ենք տրամադրված»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |