ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւոր դեր է խաղում Վրաստանի Սամցխե Ջավախեթի տարածաշրջանի հայ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հայերի միության ղեկավար Գենադի Մուրադյանը` ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը: Վրաստանի Հայերի միության ներկայացուցիչները պատմել են Թբիլիսիի Աբելյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման եւ հայ մշակույթի գործիչների պանթեոնի վերականգնման գործընթացների մասին: Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել այսուհետեւ եւս աջակցություն ցուցաբերել Ջավախքի հայերի խնդիրների լուծման գործում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---