Ի՞նչ անել հրդեհի ժամանակ. Տագնապ-վարժանք «Երևան պլազայում»![]() 19 հունիսի 2014 - 11:25 AMT PanARMENIAN.Net - «Երևան պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ հունիսի 18-ին կազմակերպվել և իրականացվել է «Հակահրդեհային տագնապ» ուսումնական վարժանք: Ուսումնական վարժանքի նպատակն էր իրազեկել բիզնես-կենտրոնում գտնվող բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին` ինչպես պետք է հնարավոր հրդեհային իրավիճակներում կատարել ճիշտ գործողություններ: Ուսումնական վարժանքի նպատակներից էր նաև ծանոթացնել բիզնես-կենտրոնի աշխատակիցներին շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և դեպի տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին: Ամերիաբանկի աշխատակիցները ուսումնական վարժանքի ընթացքում ցուցաբերել են բարձր պատրաստակամություն` կազմակերպված կերպով րոպեների ընթացքում, սահմանված ժամանակից ավելի արագ շենքից տարհանվելու և նախատեսված վայր հասնելու գործում: Տեղեկացնենք, որ այս ուսումնական վարժանքը, ըստ Հրշեջ-փրկարարական ծառայության պլան-ժամանակացույցի, 3-րդն էր, որը նախատեսվել էր անցկացնել «Երևան պլազա» բիզնես-կենտրոնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |