Բաքվում հերթական հիստերիան է. Google-ի քարտեզներում Արցախը նշված է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն19 հունիսի 2014 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հերթական հիստերիան է. միջազգային որոնողական Google համակարգի քարտեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված է հենց այդպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնականաբար, դա Բաքվի ծայրահեղ «վրդովմունքն է» առաջացրել, որտեղ արդեն շտապել են դա անվանել Google-ի «հերթական սադրանքը» Ադրբեջանի դեմ: Աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի ԳԱԱ-ին կից Սեյսմաբանական ծառայության հանրապետական կենտրոնի լրատվական բաժինը, որը հայտնաբերել է, որ հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղը, միանգամայն իրավացիորեն, Google maps-ում նշված է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանի սեյսմագիտական ծառայության կենտրոնը նշել է, որ կենտրոնն իր պաշտոնական կայքերում, ինչպես նաև բազում պետությունների սեյսմագիտական ծառայությունները օգտվում են Google maps-ից: «Նման սադրանքներն Ադրբեջանական Հանրապետության և նրա տարածքների դեմ միջազգային որոնողական համակարգի կողմից լուրջ մտահոգություն են առաջացնում, կենտրոնը դատապարտում է նման սադրիչ փոփոխությունները մեր երկրի նկատմամբ»,-հայտարարել են կենտրոնում, գրում է Aze.az-ը: Ընդ որում, կայքը նշում է, որ սա առաջին «սադրանքը» չէ Google-ի կողմից. «Նման բան նախկինում էլ է տեղի ունեցել»: Օրինակ, 2013 թվականին Ադրբեջանի Պետական դրոշի հրապարակի Google Earth 3D-մոդելում երկրի հպարտությունը՝ հսկայական չափերի դրոշը, որը պարբերաբար պատռվում է ու վայր ընկնում, պատկերված էր պատռված: 2012 թվականին Ադրբեջանում վրդովվեցին, քանի որ Ղարաբաղի տեղանունները գրված էին նաև հայերենով: Ի պատասխան Google-ի իրավաբանական բաժինը հայտնեց, որ օգտագործում է տեղանունների նման կրկնօրինակումը աշխարհի բոլոր տարածաշրջաններում, որտեղ հակամարտություն է տեղի ունեցել: Ի դեպ այն ժամանակ Google-ում հայտարարեցին, որ իրենց աշխատակիցները մշտապես հետևում են միջազգային հակամարտություններին ու Google քարտեզներին, մշտապես նորացնելով դրանք, ակնարկելով, ինչպես գրել էին ադրբեջանցիները, որ «ստատուս քվոյի փոփոխության դեպքում նրանք իրավունք են վերապահում իրենց փոխելու տեղանունները տարածաշրջանում»: Գուցե պետք է հենց ա՞յս համատեքստում դիտարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտնվելը Google-ի քարտեզներում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |