Դավիթ Բաբայան. Լաչինի շրջանը չի կարող բանակցությունների առարկա լինել

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից Լաչինի եւ Լաչինի միջանցքի հանդեպ վերահսկողության հաստատումը միակ հնարավարությունն էր ԼՂՀ համար ապահովելու իր բնակչության ֆիզիկական գոյատեւումը»,-հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հրապարակումները ղարաբաղյան ուժերի կողմից Լաչինի գործողության 14-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա խոսքերով, Լաչինի գրավումը չի կարելի դիտարկել որպես օտար տարածքի գրավում, ինչպես դա որակում է ադրբեջանական կողմը: «Օկուպացիան առաջին հերթին նախատեսում է օտար հողերի ծրագրված զավթում որպես ինքնանպատակ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել իր վերահսկողության տակ վերցնել Լաչինի շրջանը հենց իսկ Ադրբեջանի ճնշման տակ, որը չէր դադարեցնում մարտական գործողությունները եւ ԼՂՀ լիակատար շրջափակումը»,-ասել է քաղաքագետը: Դ.Բաբայանի խոսքերով, հումանիտար միջանցքի բացումը Լաչինի միջով թույլ տվեց Լեռնային Ղարաբաղին ոչ միայն հուսալի կապ ապահովել Հայաստանի հետ, այլ նաեւ ելք ստանալ դեպի արտաքին աշխարհ: «Լաչինի շրջանը ոչ մի կերպ չի կարող բանակցությունների առարկա լինել, քանի որ առանց դրա անհնար է ԼՂՀ բուն գոյությունը եւ անվտանգությունը»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է «Դե Ֆակտո» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---