EFSE-ն աջակցում է Արարատբանկին միկրո և փոքր բիզնեսի վարկավորման գործում 19 հունիսի 2014 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) ընդլայնել է գործակցությունն Արարատբանկի հետ, տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն, որը նախատեսված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) վարկավորման համար: Լինելով EFSE-ի գործընկեր վարկային հաստատություն, Արարատբանկը միշտ աջակցել է Հիմնադրամի թիրախային խմբին՝ միկրո և փոքր ձեռնարկություններին, դրանով իսկ խթանելով երկրի տնտեսական զարգացումը: Նոր փոխառությունը հնարավորություն կտա Բանկին վարկեր տրամադրել մարման ավելի երկար ժամկետով և կաջակցի նրան ՄՓՁ վարկավորման պայմանների բարելավման հարցում: «Քառամյա համագործակցության ընթացքում Արարատբանկը դրսևորել է իրեն որպես EFSE հուսալի և հաջողակ գործընկեր,-ասաց EFSE-ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը:-Աջակցելով Բանկին երկարաժամկետ վարկերի տրամադրման հարցում՝ EFSE-ն առաջիկայում ևս կշարունակի միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման իր առաքելությունը»: «Այս վարկն արդեն չորրորդն է, ինչը վկայում է Արարատբանկի ու Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի կայուն գործակցության մասին: Մեր նախորդ համաձայնագրերի շրջանակում մենք վարկեր ենք տրամադրել միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման 967 նախագծի համար: EFSE-ի միջոցները թույլ տվեցին մեզ երկարաժամկետ վարկեր առաջարկել մեր հաճախորդներին ընդունելի և շահավետ պայմաններով, ինչպես նաև դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը»,-հավելեց Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նաև ողջունեց EFSE-ի Զարգացման բաժնի արդյունավետ գործունեությունը, որը տեխնիկապես աջակցել է ռիսկերի կառավարման համակարգի, բաժանմունքների կառավարման, ինչպես նաև ներքին աուդիտի համակարգի բարելավմանը: Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետով 10-11-տոկոսանոց ենթավարկերի տրամադրման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |