Քոչարյան. ՆԱՏՕ-ի հետ երկխոսության փորձերից հրաժարվելու հայտարարությունը ՀԱՊԿ անդամներին չի վերաբերվում19 հունիսի 2014 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին ՀԱՊԿ անդամ երկրներին չի վերաբերում, հավաստիացնում է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: Հունիսի 16-ին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերում է կազմակերպություն-կազմակերպություն հարաբերություններին, այլ ոչ անդամ պետություններին»,- ասել է Քոչարյանը։ Ընդ որում, Շավարշ Քոչարյանը չի նշել, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչպես է քվեարկել այդ որոշմանը. «Ի դեպ, ցավալի է, բայց ՆԱՏՕ-ն ինքն է խուսափում այդ գործակցությունից՝ գերադասելով գործակցել անդամների հետ, բայց ոչ կազմակերպության։ Բորդյուժան ընդամենն արձանագրել է հանգամանքը, որ այդ ուղղությամբ իմաստ չունի շարունակել»,- գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը: «Կանոնադրական մարմինների նիստերի արդյունքները վկայում են, որ պետական կազմակերպություններում առկա է խնդիրների հավաքական հաղթահարման անհրաժեշտության գիտակցումը, ինչը թելադրված է ստեղծված արտակարգ միջազգային իրավիճակով: Նրա առանձնահատկությունը հզոր տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական ճնշումն է ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկների վրա: Գործնականում նրանք չեն թաքցնում ռազմավարական նպատակները, որոնք ենթադրում են հետխորհրդային տարածքի հետագա ապակայունացում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաև նշել է հստակ համակարգումն ու դաշնակցային կարգապահության պահպանումն արևմտյան պետությունների կողմից hավաքական քաղաքական որոշումների իրագործման դեպքում, որոնք երբեմն հակասում են միջազգային հարաբերություններին: «Երկակի չափանիշները, փաստերի խեղաթյուրումը դարձել են աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին հասարակական կարծիքի ձևավորման տարածված մեխանիզմ»,- նշել է Բորդյուժան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |