«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն աշնանը մեծ էկրան կբարձրանա (վիդեո) 20 հունիսի 2014 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն արդեն աշնանը մեծ էկրան կբարձրանա: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց մուլտֆիլմի համահեղինակ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ավելի հստակ ժամկետ առայժմ չեն ուզում նշել, քանի որ մտավախություն կա, որ կարող են չհասցնել, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ անում են աշխատանքները հոկտեմբերին ավարտելու համար։ «Նկարելու ընթացքը գրեթե ավարտված է։ Մնաց երկու երգի պատկերազարդում, որոնք արդեն ձայնագրվել են, յուրաքանչյուրը՝ 2,5 րոպե տևողությամբ։ Դրանցից մեկը Վաչագանի ու Անահիտի սիրո երգն է, մյուսը՝ Վարդավառի»,- նշեց Սահակյանցը։ «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին` մշակույթի նախարարության պատվերով ու ֆինանսավորմամբ: Այդ ժամանակ ծրագրվում էր աշխատանքներն ավարտել 2012-ի վերջին, բայց ֆինանսավորումը չբավականացրեց, ու նշված ժամկետում նախատեսված 85-90 րոպեից նկարահանված էր 60-ը։ Մուլտֆիլմ ավելի գրավիչ դարձնելու համար Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են արվել։ Մուլտֆիլմի հետարտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures-ը: Այն նկարահանվում է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրությունում՝ Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանն ու Խորեն Լևոնյանը, կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը, իսկ բեմադրող նկարիչը` Էռնեստ Մուրադյանը:Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանն ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ»-ը կցուցադրվի միջազգային փառատոններում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |