Ֆակտորինգային գործարքները` Բաբելոնից մինչև մեր օրեր. Ներկայացնում է ՎԶԵԲ փորձագետը![]() 21 հունիսի 2014 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ամերաբանկը հունիսի 20-ին կազմակերպել էր «Ֆակտորինգային գործառնություններ 2013» խորագրով միջոցառում, որի շրջանակներում ներկայացվեցին Ամերիաբանկի 2013-ի ֆակտորինգային գործառնությունների արդյունքները և տեղի ունեցավ 4 անվանակարգով մրցանակաբաշխության արարողություն: 2013-ին Ամերիաբանկի հետ ֆակտորինգի շրջանակում աշխատող ընկերությունների հետ գործակցության արդյունքում բանկի հետ ամենաակտիվ գործակցող հինգ հաճախորդը և հինգ պարտապանը մրցանակներ ստացան: Երկու ընկերություն հատուկ մրցանակ ստացավ առաջին ֆակտորինգային գործարքի և առաջին երկֆակտորային մոդելով միջազգային ֆակտորինգային գործարքի համար: Ֆակտորինգը ֆինանսավորում է դրամական պահանջի զիջման դիմաց: Ֆակտորինգի պայմանագրով ապրանքների և ծառայությունների վաճառողը զիջում է գնորդի նկատմամբ ունեցած դրամական պահանջը ֆինանսական կազմակերպությանը, իսկ ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է վճարել դրամական միջոցներ վաճառողին, գնորդն էլ իր հերթին պարտավորվում է վճարումներ կատարել ֆինանսական կազմակերպությանը: Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց, որ նման միջոցառման կազմակերպումը դառնալու է ավանդույթ, և այն այսուհետ կազմակերպվելու է յուրաքանչյուր տարի: «Ֆակտորինգային գործարքներով մենք նախևառաջ կարողանում ենք աջակցել մեր գործարարներին, բացի դրանից բանկի համար շատ հետաքրքիր բիզնես է: Ամերիաբանկը հայաստանյան շուկայում ֆակտորինգային գործռնությունների առաջատարն է, ընդհանուր գործարքների 47.3%-ը հենց բանկն է կատարում: Փորձում ենք համագործակցել միջազգային ընկերությունների հետ, հրավիրել միջազգային փորձագետների: Մեր ֆակտորինգային բիզնեսի 23%-ը միջազգային ֆակտորինգն է, որը հիմնականում ուղղված է արտահանման ֆինանսավորմանը»,- նշեց Գագիկ Սահակյանը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի խորհրդատու Միխայիլ Տրեյվիշն էլ լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ ՎԶԵԲ-ը 5 բանկ է ընտրել, որոնց հետ համագործակցում են և որոնց փորձում է փոխանցել իր փորձն ու օգնել խորհուրդներով: «Ֆակտորինգավ զբաղվում եմ 1995 թվականից: Ֆակտորինգի համար կարևորագույն պայմանը բանկի ու հաճախորդի լավ հարաբերություններն են»,- ասաց Միխայիլ Տրեյվիշը: Խոսելով պատմությունից` փորձագետը նշեց. «Ասում են` Բաբելոնում գտել են մի քար, որի վրա ֆակտորինգային գործարքի մասին արձանագրություն կա: Այն վերաբերել է ստրուկների վաճառքին: Ստրուկներ այսօր այլևս չեն վաճառում, բայց ֆակտորինգային գործարքներ կատարվում են»,- կատակեց նա: Փորձագետը նշեց, որ ժամանակակից ֆակտորինգը սկսել է զարգանալ 1980-ականներին, այժմ այն գործում է աշխարհի 60 երկրում: Ֆակտորինգային գործարքներ կատարում են 500.000 ընկերություններ, իսկ այս բնագավառում աշխատում է մոտ 50.000 մարդ: Ամերիաբանկը 2013թ. արդյունքներով ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով» միջազգային ճանաչում ունեցով 2014թ. Քորփորեյթ Ինթըրնեշնլ Մեգըզին (Corporate Intl Mgazine) ամսագրի կողմից: Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորան ծառայությունն ունի ճկուն պայմաններ, և բանկը, կիրառելով միջազգային հարուստ փորձը, շարունակում է հաճախորդների համար հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով, ինչը մեծապես կնպաստի Հայաստանում ֆակտորինգային գործառնությունների զարգացմանը: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Գլուխ 48, Հոդված892`«1.Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորմանպայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը)մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում էհանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի(վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցածդրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդանձին ապրանքներ տրամադրելուց, նրա համարաշխատանքներ կատարելուց կամ ծառայություններմատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալինզիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամականպահանջը:Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդըկարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիսհանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելունպատակով»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |