ԵԽ փոխնախագահն այցելել է Արցախ. «Սև ցուցակները», Մադրիդյան սկզբունքներն ու լարվածությունն առաջնագծում23 հունիսի 2014 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական «սև ցուցակները» չեն անհանգստացնում եվրոպացի պաշտոնյաներին և Արցախ այցելելու համար խոչընդոտ չեն: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախ այցելած Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը` նշելով, որ բնավ անհանգստացած չէ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հեռանկարով: «Ես արդեն 30 տարի է` քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Եվրախորհրդարանի և եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: Խոսելով նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին` Պրոտասևիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես, եվրոպական կողմին հետաքրքրել է, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քննարկվել է նաև, թե ինչպես պետք է Եվրոպան աջակցի բանակցային գործընթացին, որպեսզի գտնվի հիմնախնդրի վերջնական կարգավորման` ժողովրդի համար ընդունելի տարբերակ: Լրագրողների պնդմանը, թե Արցախի ժողովրդի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, Պրոտասևիչը պատասխանել է`դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքն ու կամքն արտահայտել, ինչն ամենակարևորն է, հաղորդում է Artsakhpress-ը: «Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը` հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքները, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պետք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը: Յացեկ Պրոտասևիչը նշել է նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ, Եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունն առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը պատասխանել է, որ իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ, բայց, այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորը, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն: Ժողովրդի կարծիքի, ինքնորոշման իրավունքի կարևորության մասին խոսել է նաև այս օրերին Ղարաբաղում գտնվող Եվրոպայի Ազատ Դաշինքի բյուրոյի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմին, որը մասնակցել է Արցախի ժողովրդավարական կուսակցության 4-րդ համագումարին, գրում է Karabakh-open.info կայքը: Կարևորելով կուսակցության՝ Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու որոշումը, նա ընդգծել է, որ անկախության ձգտող պետության համար շատ կարևոր են եվրոպական հանրության հետ կապերը, և Ազատ Դաշինքի միջոցով Ղարաբաղը կարող է ավելի տեսանելի դառնալ Եվրոպայի համար, ամրապնդել իր դիրքերը Եվրամիությունում և կտրվել քաղաքական մեկուսացումից: ԱԺԿ-ի` Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու դիմումի պատասխանը, ըստ Միգել Մարտինես Թոմիի, կլինի ապրիլին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |