Հայոց ցեղասպանություն. Թուրքիան նորից դժգոհում է Ֆրանսիայից19 մայիսի 2006 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի որոշման կապակցությամբ, ըստ որի Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակ: Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ Անկարան Ֆրանսիայից ոչ թե Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի քննարկման հետաձգում էր սպասում, այլ դրա մերժումը:Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը, որը քվերակության էր դրվել Ֆրանսիայի Ազգային ժողովում, արգելափակվեց խորհրդարանի նախագահ Ժան Լուի Դեբրեի կողմից, Ֆրանսիայի կառավարության ճնշման տակ անորոշ ժամկետով հետաձգելով փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը: Չնայած այն բանին, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը խորհրդարանի նիստի օրակարգի երկրորդ կետն էր, Դեբրեն արգելափակեց քննարկումը, արհեստականորեն ձգձգելով առաջին կետի քննարկումը: Դրան փորձում էին ընդդիմանալ սոցիալիստները, կոմունիստները եւ կենտրոնամետ ուժերը, սակայն նրանց բողոքները հանգեցրին նրան, որ Ժան Լուի Դեբրեն համաձայնվեց քննարկել օրինագիծը մնացած 30 րոպեների ընթացքում: Սակայն, նա կրկին ձգձգեց քվեարկությունը, եւ երբ ժամանակը մոտեցավ ավարտին, հետաձգեց քվեարկությունը անորոշ ժամկետով: Ինչպես հաղորդել է խորհրդարանի աղբյուրը, գրեթե բոլոր ելույթ ունեցողները կողմ էին օրինագծի ընդունմանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |