Նավարայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 24 հունիսի 2014 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի ինքնավար Նավարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիրը Նավարայի միակուսակցական խորհրդարանն ընդունել է հունիսի 23-ին: Փաստաթղթում ասվում է, որ «ըստ 1987 թ. հունիսի Եվրախորհրդարանի բանաձևի, ինչպես նաև դրան հաջորդած 2002 թ. փետրվարի 28-ի և 2004 թ. ապրիլի 1-ի բանաձևերի համաձայն, հայ ժողովրդի ողբերգությունը ցեղասպանություն էր»: «Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան պարզ է դառնում, որ նման հայտարարությունները ցուցադրում են Եվրոպայի համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Մենք հպարտ ենք, որ մեր համառ աշխատանքի շնորհիվ Եվրոպայում շահագրգիռ կողմերն ավելի հաճախակի են գիտակցում այդ հարցի կարևորությունը»,-հայտարարել է EuFoA տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Նավարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականությունն ու կոչ է անում Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիության ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հարցը անհապաղ լուծման կարիք ունի: Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |