Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ տերությունների ձեռքում է

PanARMENIAN.Net - «Ես բացառում եմ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ներկայության, ինչպես նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- Երեւանում հայտարարել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, ներկա իրականությունում, հարցի կարգավորումը գտնվում է «ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ մեծ տերությունների ձեռքերում»: «Ինձ թվում է, որ հարցի կարգավորումը կարագանա ԱՄՆ-ի` տարածարջանում հետաքրքրվածության դեպքում: Իր բարի կամքով Ադրբեջանը չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախությանը կամ միացմանը Հայաստանին, իսկ Հայաստանը միշտ դեմ է Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում ընդգրկվելուն: Դրա կապակցությամբ, պետք է մի որոշում, որը Երեւանին ու Բաքվին կստիպի համաձայնվել որոշակի բանաձեւի հետ»,- նշեց նա:



Ռուս քաղաքագետը որպես օրինակ բերեց «ճանապարհային քարտեզները» Պաղեստինի հարցի կարգավորման առումով, որով հադես է գալիս ամերիկյան յուրաքանչյուր նոր վարչակազմ, եւ որը ուղեկցվում է կողմերի ճնշմամբ ու ստիպողությամբ:



Կոսովոյի նախադեպի վերեբերյալ խոսելով, Ա. Միհրանյանը հիշեցրեց, որ ռուսական ԱԳՆ ղեկավարն ու Ռուսաստանի նախագահը Կոսովոյի անկախության հնարավորությունը մի անգամից կապել էին մերձդնեստրյան, աբխազյան ու Հարավային Օսիայի հարցերի հետ:



«Հայկական դիվանագիտության խնդիրը այդ ցուցդակի ընդլայնումն է: Վատ չէր լինի, եթե մի շարք երկրներ, օրինակ Վերին Վոլտան, Սան Մարինոն կամ Անդորան Կոսովայի անկախության ճանաչումից հետո ճանաչեին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել է Միհրանյանը:



Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորության մասին խոսելով` քաղաքագետը նշեց, որ հայկական դիվանագիտությունը պետք է բացատրեն, որ դա ձեռնտու է Ռուսաստանին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---