ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաստաթուղթը պատրաստ կլինի հունիսի վերջում26 հունիսի 2014 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման հունիսի վերջում: ԵՏՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազաստանի նախագահները պետք է որոշեն ստորագրման վայրն ու օրը: «Հիմա տպագրվում են այն փաստաղթերը, որ պետք է ստորագրվեն: Նախագահները պետք է համաձայնեցնեն օրակարգը և ժամանակ գտնեն ստորագրման համար»,-ասել է Սպասսկին, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը: Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են: Այդպես, օրինակ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն օրերս հայտարարել է, որ այն հավանականությունը, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը, շատ փոքր է: «Այժմ փաստաթղթեր են պատրաստվում, կան որոշ տեխնիկական խնդիրներ, կան խնդիրներ ԵՏՄ երկրների միջև: Այդ խնդիրները կարող են լուծվել, բայց կասկածում եմ, որ ամեն ինչ տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել է Իսկանդարյանը: Ընդ որում Երևանում նույնպես կարծքիներ հնչեցին, որոնց համաձայն, ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման ճանապարհին, հավանաբար, ինչ-ինչ խոչընդոտներ կստեղծվեն, բայց եթե նույնիսկ ինտեգրումը հետաձգվի, ապա խոսքը օրերի մասին է, ոչ թե ավելի երկար ժամկետի: Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է: Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը: Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: «Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |