Գերությունից հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով Հայաստանը կդիմի Եվրադատարան27 հունիսի 2014 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար մեր կազմակերպությունը սպասում է փորձաքննության պաշտոնական արդյունքներին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մարմնում հայտնաբերված նավթի և հոգեմետ նյութերի ներարկմանը: Նա նշեց, որ ներկայումս փաստաթղթերի փաթեթի պատրաստման տեխնիկական հարցերն են լուծվում: «Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստով քննություն անցկացնելու համար պահանջով դիմել ենք Ադրբեջանին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չկա», -ասաց Ալավերդյանն` ընդգծելով, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ դժվար թե ստացվի: Ըստ նրա` պետք է հավաքել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նմանատիպ գործերը և ամբողջական փաթեթով ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Panorama.am-ը: Մայիսի 20-ին, 77 տարեկանում մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել: Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել էր, որ Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան: Նրան մարտի 6-ին Երևան էին տեղափոխվել, որտեղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմվել էր հետազոտման պլան, կատարվել կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում, այնուհետև նրան վիրահատել էին: Ավելի ուշ Խոջոյանը տեղափոխվեց Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։ 2014թ. մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ «Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |